«Էվերթոնը» և «Նոթինգհեմ Ֆորեստը» միացան Անգլիայի գավաթի 4-րդ տուր հասած թիմերին՝ տոնելով հաղթանակներ վերախաղարկումներում։
«Էվերթոն» – «Կրիստալ Փելես» խաղի ճակատագիրը վճռեց առաջին խաղակեսի վերջնամասում Անդրե Գոմեսի իրացրած տուգանային հարվածը` 1:0:
«Բլեքփուլի» հետ արտագնա հանդիպման ժամանակ «Նոթինգհեմ Ֆորեստը» երկու անգամ առաջ անցավ հաշվի մեջ, սակայն Լիգա 1-ի ներկայացուցիչն ամեն անգամ կարողանում էր հավասարեցնել հանդիպման հաշիվը՝ կարողանալով խաղն տեղափոխել լրացուցիչ ժամանակ։ Ամեն ինչ որոշվեց երկրորդ լրացուցիչ 15 րոպեներին, երբ Քրիս Վուդը հաղթանակ պարգևեց «անտառապահներին»՝ 2:3։
«Էվերթոն» 1 – 0 «Կրիստալ Փելես»
Գոլեր՝ Գոմես
«Բլեքփուլ» 2 – 3 «Նոթինգհեմ Ֆորեստ»
Գոլեր՝ Մորգա , Ջոզեֆ – Օմոբամիդելե, Դանիլո, Վուդ
«Բրիստոլ Ռովերս» 1 – 3 «Նորվիչ»
Գոլեր՝ Մակկորմիկ – Սառա, Իդա (11 մ), ՄակԼին