• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Թոմաշ Ռոսիցկի. «Ցանկանում ենք ավարտել մրցաշրջանը «Տոտտենհեմից» բարձր հորիզոնականում»

Թոմաշ Ռոսիցկի«Արսենալի» կիսապաշտպան Թոմաշ Ռոսիցկին կարծում է, որ «Բավարիայի» նկատմամբ տարած հաղթանակն օգնել է «զինագործներին» մի շարք կարևոր հաղթանակներ տոնել Պրեմիեր Լիգայում:

-Եթե մենք շարունակենք նույն ոգով, ապա Չեմպիոնների Լիգայի ուղեգիր կնվաճենք: Երկրպագուներն ուզում են, որ մենք մրցաշրջանն ավարտենք «Տոտտենհեմից» բարձր հորիզոնականում: Եվ այստեղ մեր ցանկությունները համընկնում են:

Մյունխենում տարած հաղթանակը մեզ վստահություն տվեց: Եվ դա օգնում է դիմակայել դժվարին իրավիճակներում, ինչպես որ եղավ «Վեստ Բրոմվիչի» հետ խաղում,- հայտնել է Ռոսիցկին:

Նշենք, որ «Տոտտենհեմից» կրած պարտությունից հետո «զինագործները» չորս խաղ անընդմեջ հաղթել են: «Տոտտենհեմն» իր հերթին հաղթել է միայն մեկ խաղում:

Այս պահին «Արսենալը» զիջում է «Տոտտենհեմին» երկու միավորով, սակայն մեկ խաղ պակաս են անցկացրել: Արսեն Վենգերի գլխավորությամբ «զինագործները» երբեք չեն ավարտել մրցաշրջանը «Տոտտենհեմից» ցածր հորիզոնականում: