• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Իբրահիմովիչը բացառել է իր տեղափոխությունը Պրեմիեր Լիգա

Զլատան ԻբրահիմովիչՊՍԺ-ի հարձակվող Զլատան Իբրահիմովիչը հայտնել է, որ մտադիր չէ իր ուժերը փորձել Պրեմիեր Լիգայում:

32-ամյա շվեդն իր կարիերայի ընթացքում Շվեդիայից բացի խաղացել է նաև Հոլանդիայում, Իտալիայում և Իսպանիայում: Զլատանն այժմ էլ բարձր մակարդակով հանդես է գալիս Ֆրանսիայի բարձրագույն առաջնությունում:

Իբրահիմովիչը, ում թիմն այսօր երեկոյան Չեմպիոնների Լիգայի 1/4 եզրափակչի շրջանակներում կմրցի «Չելսիի» դեմ, չի զղջում, որ ժամանակին չի տեղափոխվել Անգլիա:

-Այժմ չի քննարկվում իմ տեղափոխության հարցը: Կարծում եմ՝ առաջին հերթին դա անհնար է, որ ես հանդես գամ Անգլիայում: «Միլան» տեղափոխվելուց առաջ բանակցություններ կար անգլիական մի քանի ակումբների հետ, սակայն այդպես էլ չտեղափոխվեցի Անգլիա: Երբ իմ կարիերան ավարտվի, ես չեմ մտածի, որ հնարավորություն ունեի Անգլիայում խաղալու։

Ես հարգում եմ Պրեմիեր Լիգան, այն հիանալի առաջնություն է: Սակայն ես պատմություն եմ կերտել այլ երկրներում: Ոչ մի բանի համար չեմ զղջում,- ասել է Իբրահիմովիչը: The Telegraph