• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենտֆորդ
  • Էվերթոն
  • Լեսթեր Սիթի
  • Լիդս Յունայթեդ
  • Լիվերպուլ
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Չելսի
  • Սաութհեմպտոն
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Իհարկե, ես համաձայն չեմ մրցավարի հետ։ Բայց մենք պարզապես պետք է առաջ անցնենք

«Կրիստալ Փելեսի» գլխավոր մարզիչ Պատրիկ Վիեյրան հրաժարվել է քննարկել «Չելսիի» պաշտպան Տիագո Սիլվայի դեղին քարտի հետ կապված միջադեպը ձեռքով խաղի համար:

Շաբաթ օրը կայացած Պրեմիեր լիգայի «Սելհարսթ Պարկում» կայացած խաղի առաջին խաղակեսում Սիլվան խափանեց մրցակցի գրոհը՝ ձեռքով գնդակը հանելով Ջորդան Այուի ոտքից վրայից։ Դա տեղի է ունեցել Տիագոյի՝ Պյեր-Էմերիկ Օբամեյանգին գոլային փոխանցում կատարելուց քիչ առաջ։

Վիեյրան լավ գիտի, որ եթե Սիլվային հեռացնեին, խաղը կարող էր բոլորովին այլ ընթացք ունենալ, ուստի 1-2 պարտությունից հետո տված հարցազրույցում Պատրիկը նմանվեց Ժոզե Մոուրինյոյին՝ հրաժարվելով քննարկել դժբախտ դեպքը։

«Տեսեք, ես չեմ ուզում խոսել այդ մասին, եթե ես ժամանակս վատնեմ դրա մասին խոսելով, ես մեծ փորձանքի մեջ եմ»:

«Սա մրցավարի որոշումն է, ես համաձայն չեմ նրա հետ, չեմ հասկանում նրան, բայց մենք պարզապես պետք է առաջ շարժվենք: Կարծում եմ, ընդհանուր առմամբ, մենք արժանի էինք գոնե միավորի այս խաղում»,- talkSPORT-ին ասել է Վիեյրան: