Անգլիայի երկրորդ դիվիզիոնում՝ Չեմպիոնշիպում հանդես եկող «Լեսթեր Սիթին» այսօր 2:1 հաշվով հաղթելով «Շեֆիլդ Ուենսդեյին»՝ իր համար ապահովեց Պրեմիեր Լիգայի հաջորդ մրցաշրջանի ուղեգիր:
Այս պահին «Լեսթերը» գլխավորում է Չեմպիոնշիպի մրցաշարային աղյուսակը և 9 միավորով առաջ է երկրորդ տեղում գտնվող «Բերնլիից»: Իսկ դա նշանակում է, որ 10 տարվա ընդմիջումից հետո «Լեսթերը» կրկին կխաղա Պրեմիեր Լիգայում:
Հիշեցնենք, որ Պրեմիեր Լիգայի ուղեգիր ստանում են Չեմպիոնշիպի առաջին երկու տեղերը զբաղեցրած թիմերը, իսկ երրորդ ուղեգիրը խաղարկվում է 3-րդից 6-րդ տեղերն ընկած թիմերի միջև: