• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենտֆորդ
  • Էվերթոն
  • Լեսթեր Սիթի
  • Լիդս Յունայթեդ
  • Լիվերպուլ
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Չելսի
  • Սաութհեմպտոն
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Լա Լիգայի նախագահը վախենում է, որ Պրեմիեր Լիգան կդառնա «ֆուտբոլային ԷնԲիԷյ»

Javier TebasԻսպանական Լա Լիգայի նախագահ Խավիեր Տեբասը վախենում է, որ անգլիական Պրեմիեր Լիգան կարող է դառնալ «ֆուտբոլային ԷնԲիԷյ» և իր մեջ կենտրոնացնել բոլոր աստղերին՝ ինչպես մարզիչներին, այնպես էլ՝ ֆուտբոլիստներին։

Վերջին տարիներին եվրոպական արենայում նվազել է անգլիական ակումբների սպորտային հնարավորությունները և դա պայմանավորված է Պրեմիեր Լիգայի ներսում առկա մեծ մրցակցությամբ։ Ներքին մրցակցության հետ մեկտեղ ավելացել է նաև Պրեմիեր Լիգայի ֆինանսական կարողությունները։

Հաջորդ մրցաշրջանից ուժի մեջ կմտնի հեռուստատեսային հեռարձակման նոր պայմանագիրը, որով անգամ հետնապահներն ավելի շատ շահույթ կունենան, քան Եվրոպայի այլ առաջնություններում հանդես եկող գրանդները։ 53-ամյա Տեբասը Լա Լիգային կոչ է անում թույլ չտալ Պրեմիեր Լիգայի դոմինանտության հաստատումը։

-Մենք աճելու հույս ունենք, որպեսզի Պրեմիեր Լիգային թույլ չտանք դառնալ աշխարհի ամենամեծ ֆուտբոլային առաջնությունը։ Մենք չենք ցանկանում, որպեսզի Պրեմիեր Լիգան դառնա առաջատար, ով մեկ քայլ առաջ է մյուսներից։

Եթե դա մեզ չհաջողվի, ապա Պրեմիեր Լիգան կարող է դառնա ֆուտբոլային ԷնԲիԷյ, իսկ դա լավ չի լինի և՛ մեզ, և՛ սպորտի համար։ Մենք աշխատանքներ ենք տանում հեռուստահեռարձակման և գովազդային շուկաներում, որպեսզի ավելացնենք ստացվող գումարը։

Ֆինանսական ճգնաժամը իսպանական ակումբներին ստիպում է տաղանդներ գտնելու համար մեծ աշխատանք կատարել, մինչ դեռ Պրեմիեր Լիգայի ակումբներն այս դեպքում շահեկան դիրքում են։

Պրեմիեր Լիգան մարզիչներին կարող է ավելի շատ գումար վճարել, քան նրանք վաստակում են Լա Լիգայում։ Լավագույն ֆուտբոլիստներ հանդես են գալիս Լա Լիգայում, սակայն նրանց կորցնելու վտանգ կա։ Սրանում է մեր մարտահրավերը։

Այն, ինչ այժմ անում է «Լեսթերը», դա բառացի հրաշք է։ Դա ցույց է տալիս, որ ֆուտբոլում կարևորը գումարը չէ,- Տեբեսի խոսքերն է մեջբերում BBC-ն։

Հետաքրքիր փաստեր