• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենտֆորդ
  • Էվերթոն
  • Լեսթեր Սիթի
  • Լիդս Յունայթեդ
  • Լիվերպուլ
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Չելսի
  • Սաութհեմպտոն
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Լեոն Բրիտոնը նոր պայմանագիր է կնքել «Սուոնսիի» հետ

Լեոն Բրիտոն«Սուոնսիի» կիսապաշտպան Լեոն Բրիտոնը երկարաձգել է պայմանագիրը ակումբի հետ: Նոր պայմանագրով անգլիացի կիսապաշտպանը ուելսյան ակումբում կմնա մինչև 2016 թվականի ամառը:

Լեոնը «Սուոնսիում» է 2002թ-ի դեկտեմբերից: Այս ժամանակահատվածում 30-ամյա անգլիացին 400-ից ավելի հանդիպում է անցկացրել: Լեոնը թիմի հետ անգլիական 4-րդ դիվիզիոնից հասել է Պրեմիեր Լիգա և շատ շուտով խաղալու է Լիգայի գավաթի եզրափակչում:

-Ես արդեն ասեմ եմ, որ ինձ համար չկա ավելի հաճելի բան, քան կարիերաս այստեղ ավարտելը: Այս ակումբն իմ կյանքի մի մասն է: Վերջին 10 տարիներին ես հանդես եմ եկել «Սուոնսիում»: Չկա ոչ մի այլ ակումբ, որտեղ ես կցանկանայի ֆուտբոլ խաղալ:

«Շեֆիլդից» վերադառնալուց հետո նույնիսկ չէի կարող պատկերացնել, որ ամեն ինչ այսպես կընթանար: Ակումբը խաղում էր Չեմպիոնշիփում և Պրեմիեր Լիգա տեղափոխվելու շանսեր չկային: Սակայն մենք Պրեմիեր Լիգայի ուղեգիր նվաճեցինք, իսկ այժմ հասել ենք գավաթի եզրափակիչ,- հայտնել է Բրիտոնը:

Հետաքրքիր փաստեր