Պրեմիեր Լիգայի 5-րդ տուրի այսօրվա վերջին խաղում ընթացիկ մրցաշրջանի հայտնություն «Լեսթեր Սիթին» հյուրընկալել էր Բիրմինգհեմից ժամանած «Աստոն Վիլլային»։
Գոլառատ խաղում հերոսական հաղթանակ տարան դաշտի տերերը։ Խաղի ընթացքում պարտվելով 0-2 հաշվով՝ «Լեսթերը» կարողացավ 3 անընդմեջ գնդակ ուղարկել «վիլլացիների» դարպասը։ Հյուրերից գոլերի հեղինակ դարձան Ջեկ Գրիլիշը և Կարլես Հիլը։ Իսկ Կլաուդիո Ռաներիի թիմից աչքի ընկան Ռիչի Դե Լաթը, Ջեյմս Վարդին և Նաթան Դայերը։
Այս կամային հաղթանակից հետո «Լեսթերը»՝ վաստակած 11 միավորով բարձրացավ 2-րդ հորիզոնական։
Գոլեր․ Գրիլիշ՝ 39ր, Հիլ՝ 63ր, Դե Լաթ՝ 72ր, Վարդի՝ 82ր։