«Աստոն Վիլլայի» սեփականատեր Ռենդի Լերները մինչ այժմ իր ակումբի համար գնորդ չի գտել:
Նախորդ ամիս ամերիկացի գործարարը պաշտոնական հայտարարություն արեց՝ հաստատելով բիրմինգհեմյան ակումբը վաճառելու մտադրությունը: Լերները «Վիլլան» գտանահում է 150-200 մլն ֆունտ:
Լերները սկզբում գնորդ էր փնտրում իր հայրենիքում, այնուհետև բանակցեց Մերձավոր Ալևելքի և Ասիայի ներդրողների հետ: Սակայն մինչև հիմա հարմար առաջարկ չի եղել:
Ավելացնենք, որ Լերներն «Աստոն Վիլլան» 2006թ-ին գնել է 62.6 մլն ֆունտով: BBC