«Սաութհեմպտոնի» ձախ պաշտպան Լյուկ Շոուն կարծում է, որ «Արսենալի» և «Չելսիի» դեմ առաջիկա խաղերը ցույց կտան իրենց թիմի մակարդակը:
Այս պահին Մաուրիսիո Պոչետինոյի թիմը զբաղեցնում է սպասվածից ավելի բարձր հորիզոնական: «Սաութհեմպտոնը» 3-րդ տեղում է և իրենից հետ է թողել մանչեսթերյան երկու գրանդներին, «Չելսիին» և «Տոտտենհեմին»:
-Առաջիկա երկու շաբաթները ցույց կտան, թե իրականում ինչի ենք ընդունակ: Եթե մեզ հաջողվի այդ խաղերից միավորներ վաստակել, ապա նշանակում է, որ մեր գործը ճիշտ ենք անում,- Շոուի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը: