• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենտֆորդ
  • Էվերթոն
  • Լեսթեր Սիթի
  • Լիդս Յունայթեդ
  • Լիվերպուլ
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Չելսի
  • Սաութհեմպտոն
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Խուան Մատա. «Եվրոպա Լիգան նոր առաջնություն է և նոր մարտահրավեր»

Խուան ՄատաՉեմպիոնների Լիգայի խմբային փուլում «Չելսին» վաստակեց 10 միավոր, սակայն դա չբավականացրեց թիմին անցնելու հաջորդ փուլ: Մեկ այլ խմբում թերևս այս միավորները անցողիկ կլինեին: Այս կարծիքին է «ազնվականների» հարձակվող Խուան Մատան: «Նորդշելանդի» հետ խաղից հետո (6:1) Մատան պատմել է իր տպավորությունների և թիմի հետագա պլանների մասին:

-Մենք այսօր արեցինք այն, ինչ պետք է անեինք: Բայց սա բավարար չէր, որպեսզի դուրս գայինք փլեյ-օֆֆ: Իհարկե, մենք ցանկանում էինք անցնել հաջորդ փուլ. չէ՞ որ Չեմպիոնների Լիգայի ներկայիս չեմպիոնն ենք: Բայց հիմա շարունակելու ենք Եվրոպա Լիգայում, այնպես որ կփորձենք այն հաղթել,- ասել է Մատան ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքին տված հարցազրույցում:

Մատան հաստատել է նաև, որ այսօր տխուր օր է ակումբի համար, սակայն մյուս կողմից էլ Եվրոպա Լիգան նոր առաջնություն է, որը թիմը պետք է հաղթի: Սա նաև նոր մարտահրավեր է լոնդոնյան ակումբի համար:

Թեմատիկ նորություններ

Հետաքրքիր փաստեր