ՊՍԺ-ի հարձակվող Էդինսոն Կավանին խոստովանել է, որ իրեն դուր չի գալիս ֆրանսիական ակումբում իր կարգավիճակը և ակնարկել է Պրեմիեր Լիգա տեղափոխվելու մասին:
Վերջին ամսում շատ է խոսվում, որ Կավանին ամռանը կարող է միանալ անգլիական գրանդներից «Մանչեսթեր Յունայթեդին» կամ «Չելսիին»: Չեմպիոնների Լիգայի 1/4 եզրափակչում «Չելսիի» դեմ խաղից առաջ Կավանին հայտնել է, որ իրեն դուրս չի գալիս խաղալ Զլատան Իբրահիմովիչի թիկունքում:
-Ես պետք է ցույց տամ իմ լավագույն խաղը: Ինձ հաճելի է Փարիզում, սակայն կան որոշ բաներ, որ պետք է խոսեմ ակումբի հետ: Այժմ ես շատ եմ պաշտպանվում, սակայն խաղային դիրքի հետ կապված ես այլ նպատակեր ունեմ: Ես հարձակվողական ոճի ֆուտբոլիստ եմ, ով պետք է գրոհներն ավարտին հասցնի և գոլեր խփի, իսկ այժմ առաջադրանքն այլ է:
Ինձ դուր է գալիս Պրեմիեր Լիգան: Փերտվարին իմ գործակալը մեկնե՞լ է Լոնդոն: Անկեղծ, ես տեղյակ չեմ,- ասել է Կավանին: L’Equipe