• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենտֆորդ
  • Էվերթոն
  • Լեսթեր Սիթի
  • Լիդս Յունայթեդ
  • Լիվերպուլ
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Չելսի
  • Սաութհեմպտոն
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Կոմպանին զարմացած է իր խաղի վրա

Վենսան Կոմպանի«Մանչեսթեր Սիթիի» ավագ Վենսան Կոմպանին խոստովանել է, որ չգիտի թե ինչպես կարողացավ մասնակցել ողջ խաղին, քանի որ ընդամենը երկու օր առաջ ձեռնափայտերով լքեց «Ռեալի» հետ խաղը:

Բելգիացի պաշտպանը 13-րդ տուրի կենտրոնական խաղի լավագույն ֆուտբոլիստներից մեկն էր: Սակայն նրա մասնակցությունը երեկվա խաղին հարցականի տակ էր: Կոմպանին վնասվածք էր ստացել Չեմպիոնների Լիգայի նախորդ տուրում:

Չնայած վնասվածքին, նա կարողացավ մասնակցել ողջ խաղին և օգնեց թիմին խաղը ավարտել ոչ-ոքի արդյունքով:

-Ուղակի զարմանալի է՝ ես ինչպես կարողացա մասնակցել ողջ խաղին, չէ որ ընդամենը 48 ժամ առաջ դաշտը լքեցի ձեռնափայտերով:

Բայց ես շատ էի ուզում խաղալ և օգնել թիմին իմ ողջ հնարավորություններով: Ես ուրախ եմ, որ կարողացա մասնակցել անչափ կարևոր այս խաղին:

«Սթեմֆորդ Բրիջում» խաղալը միշտ էլ դժվար է եղել: Այսօր մենք ոչ-ոքի խաղացինք և ես որպես պաշտպան, պետք է ուրախ լինեմ արդյունքով,- Կոմպանիի խոսքերն է մեջբերել Sky Sports-ը:

Հետաքրքիր փաստեր