Պրեմիեր Լիգայի նորեկ «Կրիստալ Փելեսի» համանախագահ Սթիվ Պերիշը հաստատէլ է, որ իր թիմը հետաքրքրվում է հարձակվողներ Դարեն Բենթով և Մարուան Շամախով:
Ինչպես հայտնի է, «Աստոն Վիլլայում» հանդես եկող 29-ամյա Բենթով միանգամից հետաքրքրվում են մի քանի ակումբներ, այդ թվում «Ֆուլհեմը» և «Նյուքասլը»: Սակայն Դարենի համար պատրաստ է պայքարել նաև «Փելեսը»:
-Արդյո՞ք նա ֆանտաստիկ ֆուտբոլիստ է: Կարող եմ միայն ասել, որ շատ ֆուտբոլիստներ կան, ովքեր մեզ հետաքրքրում են,- Պերիշի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը:
Ինչ վերաբերվում է Շամախին, ապա տեղեկությունն այն մասին, որ նա շուտով կտեղափոխվի «Սելհարսթ Պարկ» միաժամանակ հաստատեցին Պերիշը և «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը:
-Մարուանը ֆանտաստիկ ֆուտբոլիստ է: Այո, հնարավոր է նրա կարիերայի վերջին մասն «Արսենալում» այնքան էլ հաջող չընթացավ, սակայն նա այն ֆուտբոլիստների շարքում է, ում ծառայություններով մենք հետաքրքրվում ենք,- հայտնել է Պերիշը:
-Շամախը գտնվում է «Կրիստալ Փելես» տեղափոխվելու ճանապարհին,- Վենգերի խոսքերն է մեջբերում «զինագործերի» պաշտոնական կայքը: