• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Կրիստալ Փելեսը» ցանկանում է վարձակալել Շելվիին

Ջոնջո ՇելվիՊրեմիեր Լիգայի նորեկ «Կրիստալ Փելեսը» «Լիվերպուլին» դիմել է կիսապաշտպան Ջոնջո Շելվիին մեկ տարով վարձակալելու առաջարկով:

Ակնհայտ է, որ 21-ամյա Շելվին չի մտնում «կարմիրների» գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսի պլաններում: 2013թ-ին Ջոնջոն ընդամենը երկու անգամ է մասնակցել Պրեմիեր Լիգայի հանդիպումներին:

The Guardian-ի հաղորդմամբ, «Լիվերպուլի» ղեկավարությունը հաղորդել է Շելվիին, որ վերջինս պետք է հեռանա ակումբից: Երիտասարդ անգլիացուն պատրաստ են գնել «Նորվիչը», «Սուոնսին» և «Վեստ Հեմը»:

Սակայն, եթե Շելվին պատրաստ չէ հրաժարվել «Էնֆիլդում» հանդես գալու իր երազանքից, ուրեմն վարձակալությունն ավելի հարմար տարբերակ կլինի: 2011թ-ին «Փելեսի» գլխավոր մարզիչ Յան Հոլովեյը, ով այդ ժամանակ մարզում էր «Բլեքպուլը», վարձակալեց Շելվիին, ով իրեն ցույց տվեց լավագույն կողմերով: