![](https://premierleague.am/v22/wp-content/uploads/2023/10/basham-939x600.webp)
«Շեֆիլդ Յունայթեդի» պաշտպան Կրիս Բաշամը սարսափելի վնասվածք է ստացել «Ֆուլհեմի» դեմ խաղում։
Բաշամը վնասվածք ստացավ գրեթե անմեղ իրավիճակում՝ Քրեյվն Քոթեջում կայացած շաբաթ օրը կայացած հանդիպման առաջին խաղակեսում եզրից փոխանցում կատարելիս:
Բժիշկները մոտ 10 րոպե առաջին բուժօգնություն են ցույց տվել Բաշամին, նույնիսկ թթվածնային դիմակի կարիք ստեղծվեց։ Կրիսը պատգարակով լքեց խաղադաշտը երկու թիմերի երկրպագուների ծափահարությունների ներքո՝ ի նշան երախտագիտության նա կարողացավ միայն ձեռք բարձրացնել։
Կադրերում երևում է, որ Բաշամը առնվազն կոճի կոտրվածք է ստացել։
Բաշամին մարզադաշտից անմիջապես տեղափոխել են հիվանդանոց։