• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենտֆորդ
  • Էվերթոն
  • Լեսթեր Սիթի
  • Լիդս Յունայթեդ
  • Լիվերպուլ
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Չելսի
  • Սաութհեմպտոն
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Հարի Ռեդնապը պատրաստ է հրաժարվել Բոսինգվայի ծառայություններից

Ժոզե Բոսինգվա«Քուինս Պարկ Ռեյնջերսի» գլխավոր մարզիչ Հարի Ռեդնապը քննադատել է Ժոզե Բոսինգվային և հայտարարել, որ նա վատ դրության մեջ է:

Դեկտեմբերի 15-ի «Ֆուլհեմի» հետ խաղում Բոսինգվան մեկնարկային կազմում տեղ չէր գտել: Այս փաստը բարկացրել էր պորտուգալացի ֆուտբոլիստին, և նա հրաժարվել էր նստել պահեստային նստարանին: Այդ իսկ պատճառով էլ նա տուգանվել է երկշաբաթյա աշխատավարձի չափով` շաբաթական 130 հազար ֆունտ:

Բոսինգվայի արարքը վշտացրել է ակումբի գլխավոր մարզչին: Նա կարծես թե հանել է Բոսինգվային իր ապագա ծրագրերից:

-Նա մեզ հետ վատ դրության մեջ է: Սեփականատերն ու երկրպագուները հետևում են, թե ինչպես է թիմն ամեն անգամ պարտվում, և հանկարծ հայտնվում է մեկը, որը չի ցանկանում լինել պահեստային:

Բոսինգվան կարծում է` ինքն այնքան լավն է պահեստային նստարանին նստելու համար: Դա ինձ վշտացնում է: Իմ կարիերայում եղել է ընդամենը մեկ կամ երկու նման դեպք, որ ես այսպես վշտացել եմ,- ասել է Ռեդնապը: The Sun

Հետաքրքիր փաստեր