«Շալկե-04»-ի հարձակվող Կլաս Յան Հունտելարը խոստովանել է, որ երազում է խաղալ Անգլիայի Պրեմիեր Լիգայում:
Հոլանդացի հարձակվողն իր կարիերայի ընթացքում հասցրել է խաղալ Լա Լիգայում, Ա Սերիայում և Բունդեսլիգայում: Արդեն երկար տարիներ է, ինչ Հունտելարին ուղարկում են անգլիական այս կամ այն ակումբ:
Հոլանդիայի հավաքականի 30-ամյա հարձակվողը միաժամանակ չի թաքցնում Անգլիայում հանդես գալու իր ցանկությունը:
-Պայմանագրով ես դեռ 1.5 տարի ունեմ «Շալկեում»: Պայմանագրի ժամկետի ավարտից վեց ամիս առաջ ես պետք է ընտրություն կատարեմ:
Իհարկե, ես հաճախ եմ մտածում Անգլիա տեղափոխվելու մասին, սակայն այս պահին իմ մտքերը միայն «Շալկեի» հետ են,- Հունտելարի խոսքերն է մեջբերում Goal-ը: