Պրեմիեր Լիգայի 3֊րդ տուրի այսօրվա վերջին խաղում «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալել էր «Լեսթեր Սիթիին»։
Նախորդ երկու խաղերում 8 գոլ խփած և սեփական դարպասն անառիկ պահած «կարմիր սատանաները» 100%֊անոց արդյունավետությունը պահեցին նաև այս խաղում՝ երկու անգամ գրավելով Կասպեր Շմեյխելի պաշտպանած դարպասը։ Հանդիպման հաշիվը 70֊րդ րոպեին Հենրիխ Մխիթարյանի փոխանցումից հետո բացեց Մարկուս Ռեշֆորդը, իսկ իր թիմի երկրորդ գոլը հեղինակեց Մարուան Ֆելայինին։
Այս հաղթանակից հետո «Յունայթեդը»՝ վաստակած 9 միավորով միանձնյա կգլխավորի մրցաշարային աղյուսակը։
Գոլեր․ Ռեշֆորդ՝ 70ր, Ֆելայինի՝ 82ր։