• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Իպսվիչ
  • Լեսթեր Սիթի
  • Լիվերպուլ
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Չելսի
  • Սաութհեմպտոն
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Մանչեսթեր Յունայթեդ» 2-0 «Չելսի» (տեսանյութ)

Պրեմիեր Լիգայի 33-րդ տուրի կենտրոնական հանդիպումը կայացավ «Օլդ Թրաֆորդ» մարզադաշտում, ուր «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալել էր առաջատար «Չելսիին»։

Չնայած Ժոզե Մոուրինյոն պահեստայինների նստարանին էր թողել առաջատարներ Հենրիխ Մխիթարյանին և Զլատան Իբրահիմովիչին, «կարմիր սատանաները» վստահ հաղթանակ տարան «ազնվականների» նկատմամբ։ Հանդիպման հաշիվը 7-րդ րոպեին բացեց Մարկուս Ռեշֆորդը՝ խփելով ընթացիկ մրցաշրջանում «Յունայթեդի» ամենաարագ գոլը։ 49-րդ րոպեին Անդեր Էրերան կրկնապատկեց իր թիմի առավելությունը։

Այս հաղթանակից հետո Ժոզե Մոուրինյոյի թիմը՝ վաստակած 60 միավորով բարձրացավ 5-րդ հորիզոնական, իսկ «Չելսիի» և «Տոտտենհեմի» միավորների տարբերությունը հասավ 4֊ի։

Գոլեր․ Ռաշֆորդ՝ 7ր, Էրերա՝ 49ր։

Հետաքրքիր փաստեր