Պրեմիեր Լիգայի կենտրանական հանդիպումը տեղի ունեցավ «Սիթի օֆ Մանչեսթեր» մարզադաշտում, ուր տեղի «Մանչեսթեր Սիթին» հյուրընկալել էր 3-րդ հորիզոնականում գտնվող «Չելսիին»:
Բավական լարված և դիտարժան խաղում հաղթանակ տարան «քաղաքայինները»:
Հանդիպման հաշիվը 63-րդ րոպեին բացեց Յայա Տուրեն, իսկ խաղի վերջնամասում փոխարինման դուրս եկած Կարլոս Տևեսը կրկնապատկեց դաշտի տերերի առավելությունը:
Գործող չեմպիոնը հաղթեց 2:0 հաշվով և վաստակած 56 միավորով ամրապնդվեց 2-րդ հորիզոնականում:
Գոլեր. Յ. Տուրե՝ 63ր, Տևես՝ 85ր