Ազատ ֆուտբոլիստի կարգավիճակ ունեցող Մարուան Շամախը հայտնել է, որ ցանկանում է շարունակել իր ելույթները Պրեմիեր Լիգայում:
Մարոկոացի հարձակվողը նախորդ մրցաշրջանում հանդես եկավ «Կրիստալ Փելեսում», որին օգնեց պահպանել տեղը Պրեմիեր Լիգայում: Այժմ լրացել է Շամախի պայմանագիրը «Փելեսի» հետ, և «Արսենալի» նախկին ֆուտբոլիստը գտնվում է ազատ ֆուտբոլիստի կարգավիճակում:
-Իմ պայմանագիրը լրացել է, և եթե չեմ մնալու «Կրիստալ Փելեսում», ապա կուզեմ մնալ Անգլիայում: Ինձ դուր է գալիս Պրեմիեր Լիգան: Ես երջանիկ եմ այստեղ և ցանկանում եմ իմ կարիերան շարունակել Պրեմիեր Լիգայում,- ասել է Շամախը: Sky Sports