• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Մոուրինյո. «Վենգերը սխալների մասնագետ է»

Ժոզե ՄոուրինյոՈւրբաթ օրը կայացած մամլո ասուլիսի ժամանակ «Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն քննադատել է «Արսենալում» իր գործընկեր Արսեն Վենգերին՝ վերջինիս անվանելով «սխալների մասնագետ»:

Նախօրեին Մոուրինյոն հայտնեց, որ Վենգերն այլևս չի կարողանում օգտագործել իր թիմի պոտենցիալն, ինչի մասին խոսում է առանց տիտղոսների տարիների շարքը:

Այսօր Վենգերը պատասխանեց այդ ակնարկին՝ նշելով, որ Ժոզեն չի ցանկանում իր թիմին համարել Պրեմիեր Լիգայում ֆավորիտ, քանի որ վախենում է սխալվելուց:

Այս ամենն իր շարունակությունն ունեցավ նաև պորտուգալացի մարզչի կողմից:

-Նա է սխալների մասնագետը, այլ ոչ թե ես: Նա է դրա մեջ վարպետացել, ինչի մասին խոսում է առանց տիտղոսների տարիների շարքը: Եթե Աբրամովիչը («Չելսիի» սեփականատերը) ինձ ութ տարի տա, ես շատ-շատ բաների կհասնեմ: Սակայն ես չեմ ցանկանում, որ դրա համար ինձ ութ տարի տան,- ասել է Մոուրինյոն: ESPN