«Նյուքասլ Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ալան Պարդյուն հաղորդել է, որ իր թիմի առաջատար խաղացող ֆրանսիացի Յոհան Կաբայեն վնասվածքի պատճառով բաց կթողնի այս տարվա մնացած խաղերը:
Կաբայեն «Նյուքասլ» է տեղափոխվել ֆրանսիական «Լիլլից» 2011թ-ի ամռանը և կարճ ժամանակում կարողացել է դառնալ Պարդյույի թիմի առաջատար խաղացողը: Սակայն մոտակա ժամանակներս մարզիչը հնարավորություն չի ունենա խաղալ ուժեղ կազմով, քանի որ Յոհանը բացակայելու է վնասվածքի պատճառով:
-Ապաքինումը կարող է ձգվել մինչև հունվարի վերջ: Մենք չենք կարող ուժեղ կազմով խաղալ, քանի որ, երբ Կաբայեն վերադառնա, կհեռանա Տիոտեն: Այդ ժամանակ նա կմասնակցի Աֆրիկյան ազգերի գավաթի խաղերին:
Ես այդքան չէի մտահոգվի Կաբայեի բացակայությունից, եթե թիմում ամեն ինչ նորմալ լիներ, սակայն այժմ մենք լուրջ խնդիրներ ունենք,- ասել է Պարդյուն: ESPN