• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Յունայթեդը» «պայմանավորվել» է Գարային գնելու վերաբերյալ

Էսեկիել Գարայ«Մանչեսթեր Յունայթեդը» ոչ պաշտոնական համաձայնության է եկել «Բենֆիկայի» հետ` կիսապաշտպան Էսեկիել Գարային ձեռք բերելու վերաբերյալ:

Daily Express-ի տեղեկության համաձայն, 26-ամյա արգենտինացին «կարմիր սատանաներին» կարժենա 20 մլն եվրո: Սակայն «Բենֆիկան» ստիպված է այդ գումարի կեսը տալ «Ռեալին»` Գարայի նախկին ակումբին:

Ավարտված մրցաշրջանում Գարայը «Բենֆիկայի» կազմում 41 խաղ է անցկացրել և օգնել իր թիմին հասնել Եվրոպա Լիգայի եզրափակիչ, որը, չնայած պորտուգալական կողմի լավ խաղին, պարտվեց «Չելսիին»:

Հիմա «Յունայթեդին» անհրաժեշտ է համաձայնության գալ Էսեկիելի հետ: «Սատանաները» նախատեսում են պայմանագիրը կնքել մինչև մրցաշրջանի նախապատրաստությունը:

Հետաքրքիր փաստեր