
«Մանչեսթեր Յունայթեդը» խոստանում է մեկուկես անգամ ավելին վճարել Հարի Քեյնին, եթե նա համաձայնի միանալ Օլդ Թրաֆորդյան ակումբին։
Չնայած իր տարիքին, և տրանսֆերի հավանական բարդություններին՝ Քեյնը մնում է «Յունայթեդի» թիվ մեկ թիրախը:
Ինչպես հայտնում է The Sun-ը, «Յունայթեդը» պատրաստ է Անգլիայի հավաքականի ավագին շաբաթական վճարել 300.000 ֆունտ ստեռլինգ, ներկայիս 200.000 ֆունտի փոխարեն:
«Յունայթեդը» նույն աշխատավարձն է առաջարկում նաև իր հարձակվող Մարկուս Ռաշֆորդին, ում գործող պայմանագրի ավարտին մնացել է ընդամենը մեկ տարի։
Այսպիսով, Քեյնը և Ռաշֆորդը հաջորդ մրցաշրջանում կարող են դառնալ Էրիկ Տեն Հագի թիմի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստնեը: Դարպասապահ Դավիդ Դե Խեան, որն այժմ ստանում է շաբաթական 375,000 ֆունտ, կարող է մնալ «Յունայթեդում» միայն աշխատավարձի զգալի կրճատման դեպքում: