«Նյուքասլը» պատրաստվում է ամռանը ձեռք բերել «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Սկոտ Մակտոմինեյին:
Մակտոմինեյը վերջին ամիսներին հազվադեպ է հայտնվում «Յունայթեդի» մեկնարկային կազմում, որի գլխավոր մարզիչ Էրիկ Տեն Հագը ավելի շատ վստահում է Կազեմիրոյին, Քրիստիան Էրիկսենին և Ֆրեդին կիսապաշտպանությունում:
Մակտոմինեյի խաղաժամանակի քչությունը ոգեվորում է «Նյուքասլին»՝ այս մրցաշրջանի ավարտից հետո փորձել հապշտակել 26 ամյա շոտլանդացի ֆուտբոլիստին:
«Կաչաղակների» մարզիչ Էդի Հաուն կարծում է, որ Մակտոմինեյն ունի ֆիզիկական հատկանիշներ՝ իր խաղային համակարգում կարևոր տարր լինելու համար:
«Նյուքասլի» առաջատար սկաուտ Սթիվ Նիքսոնը և ակումբի սպորտային տնօրեն Դեն Էշվորթը համաձայն են Հաուի հետ Մակտոմինեյի հարցում և պատրաստ են անել ամեն ինչ, որպեսզի Սկոտին տեղափոխեն Սենտ Ջեյմս Պարկ:
Ըստ The Telegraph-ի, «Նյուքասլը» Մակտոմինեյի նկատմամբ հետաքրքրվում էր դեռ հունվարին, երբ «կաչաղակներին» անհրաժեշտ էր փոխարինող գտնել Ջոնջո Շելվիին, ով տեղափոխվեց «Նոթինգհեմ Ֆորեստ», սակայն «Յունայթեդը» չէր ցանկանում խաղացողին թույլ տալ գնալ իրենց անմիջական մրցակցի մոտ։