• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Նյուքասլը» սպառնում է դատի տալ Ֆաբրիսիո Կոլոչինիին

Ֆաբրիսիո ԿոլոչինիThe Independent-ի փոխանցմամբ «Նյուքասլը» տեղեկացրել է թիմի ավագ Ֆարբրիսիո Կոլոչինիին, որ դատի կտա նրան, եթե նա ամեն դեպքում որոշի հեռանալ ակումբից առանց «Նյուքասլի» ղեկավարության համաձայնության:

31-ամյա պաշտպանը փորձում է վերադառնալ Արգենտինա և նախկինում արդեն փորձեր արել է պայմանավորվելու «Նյուքասլի» հետ գործող պայմանագիրը չեղյալ համարելու համար: Այս շաբաթ կողմերը բանակցեցին, սակայն այս բանակցությունները ոչինչ չտվեցին:

Երեկ մամուլը տարածեց, որ Կոլոչինին պատրաստ է լքել ակումբը առանց ստանալու ղեկավարության թույլտվությունը: Արգենտինացու՝ հայրենիք վերադառնալու ուժգին ցանկությունը կապված է նրա անձնական խառնվածքի հետ:

Հաշվի առնելով Ֆաբրիսիոյի՝ անցած տարի կնքած 4-ամյա պայմանագիրը՝ «Նյուքասլի» սեփականատեր Մայք Էշլին զգուշացրել է, որ աշխատանքային պայմանագրի ցանկացած խախտում կհանգեցնի դատական գործընթացի: Բացի այդ արգենտինացի ֆուտբոլիստին հայտնել են, որ սեփական պայմանագիրը գնելը կարժենա 7 մլն ֆունտ: