• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Ոչ մի ակումբ չի ցանկանում ձեռք բերել Ֆլորան Մալուդային

Ֆլորան ՄալուդաԻնչպես տեղեկացնում է The Sun պարբերականը, «Չելսին» ոչ մի կերպ չի կարողանում վաճառել Ֆլորան Մալուդային: Ոչ մի ակումբ առաջարկ չի արել ֆրանսիացի ֆուտբոլիստին գնելու համար:

Ֆլորան Մալուդան արդեն երկար ժամանակ է, ինչ չի խաղում «Չելսիի» կազմում: Ժամանակին Ռոբերտո դի Մատեոն, իսկ հիմա Ռաֆայել Բենիտեսը չեն վստահում նրան:

Մալուդայի պայմանագիրը «ազնվականների» հետ լրանում է այս ամառ և ակումբը ցանկանում է հունվարին վաճառել նրան և գումար աշխատել այդ միջոցով: Այնուամենայնիվ, դեռ ոչ մի ակումբ առաջարկ չի արել: Զարմանալի չի լինի, եթե Ֆլորանը մնա ակումբում մինչև այս մրցաշրջանի ավարտը:

-Այս իրավիճակը ավելի ու ավելի անհարմար է դառնում: Մալուդան ցանկանում է հեռանալ, ակումբը ցանկանում է վաճառել: Սակայն նրա նկատմամբ հետաքրքրությունը մարել է, քանի որ ընթացիկ մրցաշրջանում նա ոչ մի հանդիպում չի անցկացրել «Չելսիի» կազմում,- հայտնել է «Չելսիին» մոտ կանգնած աղբյուրը: