«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ուեյն Ռունին կարծում է, որ Անգլիայի ազգային հավաքականը տաղանդավոր երիտասարդների մեծ բազա ունի, որտեղից կարող է ընտրություն կատարել:
Վերջին ժամանակներս Անգլիայի ֆուտբոլի ասոցիացիան անհանգստանում է անգլիական ակումբներում անգլիացիների թվով: Ոմանք անգամ առաջարկում են կրճատել ակումբներում լեգիոներների քանակը:
Սակայն 27-ամյա Ռունին այլ կարծիքի է:
-Մենք մի շարք տաղանդավոր երիտասարդներ ունենք, դրա համար ցավալի է լսել, որ Անգլիայում քիչ են անգլիացի ֆուտբոլիստները:
Թաունսենդը հիանալի ֆուտբոլիստ է, ում մեծ ապագա է սպասվում: Բացի այդ, մենք ունենք Ուելբեք, Սթարիջ, Ջոնս, Սմոլլինգ, Ուիլշեր, Օքսլեյդ-Չեմբերլեն և Ուոլկոտ: Մենք գոհ ենք այն կազմից, որն ունի մեր հավաքականը,- Ռունիի պոսքերն է մեջբերում Sky Sports-ը: