Պրեմիեր Լիգայի 1-ին տուրի այսօրվա առաջին խաղում «Լիվերպուլը» հյուրընկալվել էր «Ուոթֆորդին»։ Ինչպես երեկվա խաղում, այնպես էլ այսօր, գոլառատ խաղ ստացվեց։
«Վիկարիջ Ռոուդում» գրանցվեց մարտական ոչ ոքի։ Թիմերը միասին 6 գոլ խփեցին։ Մերսիսայդյան ակումբից մեկական անգամ աչքի ընկան Սադիո Մանեն, Ռոբերտո Ֆիրմինոն և Մոհամեդ Սալահը։ Հանդիպման վերջին րոպեին էլ «Ուոթֆորդին» պարտությունից փրկեց Միգել Բրիտոսը։
Գոլեր․ Օկակա՝ 8ր, Մանե՝ 29ր, Դուկուր՝ 32ր, Ֆիրմինո՝ 55ր (11մ), Սալահ՝ 57ր, Բրիտոս՝ 90+3ր։