
«Չելսին» հայտնել է իր դարպասապահ Էդուար Մենդիին, որ նա ազատ կարող է այս ամառ հեռանալ ակումբից:
Մենդին Ֆրենկ Լեմպարդի և Թոմաս Տուխելի օրոք «Չելսիի» թիվ 1-ն էր, սակայն Գրեհեմ Փոթերի՝ «կապույտների» գլխավոր մարզիչ նշանակվելուց հետո Էդուարը հաճախ էր իր տեղը զիջում Կեպա Արիզաբալագային:
Այժմ Մենդիի գործող պայմանագրի ավարտին մնացել է ընդամենը մեկ լրիվ տարի, և այս պահին շատ քիչ հավանական է, որ 30 ամյա սենեգալցին նոր պայմանագիր կնքի:
Daily Mirror-ը նշում է, որ Մենդին այն խաղացողներից մեկն է, ում համար «Չելսիի» ղեկավարները պատրաստ կլինեն առաջարկներ լսելու։ «Ազնվականները» վերջին երկու տրանսֆերային պատուհանների ընթացքում բազմաթիվ ձեռքբերումներ են կատարել և այժմ պետք է կրճատեն իրենց կազմը:
Եթե Մենդին իսկապես հեռանա Սթեմֆորդ Բրիջից, ապա Փոթերը կարող է օգտագործել կամ Մարկուս Բետինելլիին կամ խոստումնալից Գաբրիել Սլոնինային՝ որպես Կեպայի փոխարինող: