Թոմաս Տուխելը խոսել է այս մրցաշրջանի նպատակների մասին։
« Ես ինձ համարում եմ ռեալիստ։ Ես մի թիմում եմ, որի ԴՆԹ-ի մեջ է հաղթելու ցանկությունը։ Ես այստեղ եմ, որպեսզի պայքարեմ այն մրցանակների համար, որոնց պայքարին մասնակցում ենք, այս տարի խոսքը Չեմպիոնների Լիգայի և Անգլիայի գավաթի մասին է։
Պրեմիեր Լիգայի տիտղոսը նվաճելը այս տարի անհնար է, մեր և առաջին հորիզոնականի միջև շատ թիմեր կան։ Եթե մենք կենտրոնանանք անիրական բաների վրա, մենք կկորցնենք շատ ժամանակ։
Հաջողության մի մաս է կազմում նաև երկրպագուներին երջանիկ դարձնելը։ Մարդիկ պետք է ուրախ լինեն, երբ գալիս են «Ստեմֆորդ Բրիջ» և անհամբերությամբ սպասեն մեր խաղերին։
Շատ խոսել պետք չէ, վերջիվերջո Չելսիում դու խաղում ես տւիտղոսների համար և վերջ»,- եզրափակել է Թոմաս Տուխելը։