Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի իր երրորդ խաղում «Արսենալը» երեկ ընդունել էր բուլղարական «Լուդոգորեցին»։
Վերջին խաղերում փայլուն ելույթներ ունեցող «զինագործները» ջաջխաջիչ հաղթանակ տարան սեփական հարկի տակ։ Հեթ-տրիկի հեղինակ դարձավ Մեսութ Օզիլը, մեկական գոլով էլ աչքի ընկան Ալեքսիս Սանչեսը, Թեո Ուոլկոտը և Ալեքս Օքսլեյդ-Չեմբերլենը։
Այս խաղից հետո Արսեն Վենգերի թիմը՝ վաստակածա 7 միավորով բարձրացավ A խմբի առաջին հորիզոնական։
Գոլեր․ Սանչես՝ 12ր, Ուոլկոտ՝ 42ր, Օքսլեյդ-Չեմբերլեն՝ 46ր, Օզիլ՝ 56ր, 83ր, 87ր։