Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի իր երրորդ խաղում «Տոտտենհեմը» հյուրընկալվել էր Բունդեսլիգան ներկայացնող Լևերկուզենի «Բայերին»։
Հանդիպման առաջին խաղակեսում նախաձեռնությանը տիրում էին լոնդոնյան ակումբի ֆուտբոլիստները, ովքեր էլ ավելի շատ գոլային պահեր ունեցան, սակայն չկարողացան առաջ անցնել հաշվի մեջ։ Երկրորդում խաղն իր ձեռքը վերցրեց գերմանական ակումբը, սակայն հաշվի մեջ կրկին փոփոխություն չգրանցվեց։
Գոլազուրկ խաղում թիմերը վաստակեցին մեկական միավոր և պահպանեցին իրենց դիրքերը E խմբում։ «Տոտտենհեմը»՝ 4 միավորով երկրորդն է, իսկ առաջատար «Մոնակոն» ունի 5 միավոր։