• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենտֆորդ
  • Էվերթոն
  • Լեսթեր Սիթի
  • Լիդս Յունայթեդ
  • Լիվերպուլ
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Չելսի
  • Սաութհեմպտոն
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Չորեքշաբթի կքննարկվի գերծանրաբեռնված խաղային օրացույցը թեթևացնելու գաղափարները

Պրեմիեր լիգայի ակումբները ձգտում են բարեփոխումներ իրականացնել Անգլիայի գավաթի և Lիգայի գավաթի համար՝ օրացույցը թեթևացնելու համար:

Ինչպես հայտնում է The Times-ը, բարձրագույն դիվիզիոնի ներկայացուցիչները որոշել են 2024 թվականից հանել Անգլիայի գավաթի երրորդ և չորրորդ փուլերի կրկնությունները, սակայն դրա համար կպահանջվի ՖԱ-ի համաձայնությունը, որի հովանու ներքո է անցկացվում մրցաշարը։

Ինչ վերաբերում է Լիգայի գավաթին, ապա եվրոպական առաջնությունում ընդգրկված Պրեմիեր լիգայի ներկայացուցիչները գերադասում են ընդհանրապես չմասնակցել այս մրցաշարին կամ խաղալ իրենց մինչև 21 տարեկանների թիմերով։

Պրեմիեր լիգայի 20 ակումբների ղեկավարները կրկին կհանդիպեն առաջիկա չորեքշաբթի, և կքննարկեն ծայրահեղ զբաղված խաղային օրացույցը թեթևացնելու գաղափարները:

Հետաքրքիր փաստեր