«Տոտտենհեմի» բրազիլիացի կիսապաշտպան Պաուլինյոն հերքել է «Սթեմֆորդ Բրիջ» տեղափոխվելու մասին լուրերը:
Մի քանի շաբաթ առաջ լուրեր հայտնվեցին, որ Պաուլինյոյի գործակալը, ով «Չելսիին» օգնել է գնել Ռամիրեսին, Օսկարին և Դավիդ Լուիզին, Պաուլինյոյի տեղափոխության համար բանակցություններ է սկսել «կապույտների» հետ: Սակայն FourFourTwo պարբերականի լրագրողի հարցին ի պատասխան 25-ամյա բրազիլիացին պատասխանել է. «Բացարձակապես ոչ: Ես գիտեմ, թե ինչպես կարելի է իրավիճակի հսկողությունը վերցնել ձեռքդ և վերադառնալ այն մարզավիճակին, որը կար առաջ: «Տոտտենհեմում» մենք պատասխանատու ենք երկրպագուների առաջ: Մենք ցանկանում ենք առաջիկայում հաղթահարել ողջ դժվարությունները»:
Ավելացնենք, որ «Տոտտենհեմի» արդեն պաշտոնանկ արված մարզիչ Թիմ Շերվուդի թիմում Պաուլինյոն հազվադեպ էր հայտնվում հիմնական կազմում: