«Էվերթոնի» կիսապաշտպան Սթիվեն Պիենարը հայտնել է, որ չի մտածում ակումբից հեռանալու մասին:
Պրեմիեր Լիգայի նախորդ մրցաշրջանում Պիենարը մասնակցել է 23 խաղի՝ դառնալով 1 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ: Ինչպես երևում է վիճակագրությունից, Պիենարն այլևս չի համարվում այնպիսի կարևոր ֆուտբոլիստ, ինչպիսին առաջ էր:
Լուրերի համաձայն, մերսիսայդցիները պատրաստ են առաջարկներ լսել 32-ամյա հարավաֆրիկացու համար: Սակայն անձամբ Սթիվենն իր ապագան կապում է միայն «Էվերթոնի» հետ:
-Միանշանակ ես կմնամ: Իմ նպատակն է պահել մարզավիճակս և մասնակցել հնարավորինս շատ խաղերի: Տեսնենք թե ինչ կստացվի ապագայում,- ասել է Պիենարը: Sport24