«Սաութհեմպտոնի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն հայտնել է, որ իրենք չեն պատրաստվում բաժանվել Լյուկ Շոուից:
Այսօր մամուլում լուրեր հայտնվեցին, որ «Չելսին» պատրաստ է Շոուի համար 20 մլն ֆունտ վճարել: Երիտասարդ անգլիացու ծառայություններով հետաքրքրված են նաև «Տոտտենհեմը» և «Մանչեսթեր Յունայթեդը»:
Սակայն Պոչենտինոն չի պատրաստվում վաճառել Լյուկին, ում հետ հինգ տարվա պայմանագիր են ստորագրել:
-Ակումբները կարող են հետաքրքրվել ֆուտբոլիստի ծառայություններով: Մենք չենք կարող դա արգելել: Սակայն Լյուկ Շոուն այն ֆուտբոլիստն է, ում մենք չենք ցանկանում վաճառել,- Պոչետինոյի խոսքերն է մեջբերում Daily Mirror-ը: