«Արսենալի» աջ պաշտպան Կարլ Ջենկինսոնը հավատում է, որ Չեմպիոնների Լիգայի 1/8-րդ եզրափակչում իրենք կարող են հաղթել Մյունխենի «Բավարիային»:
Նախորդ մրցաշրջանում «զինագործներն» «Ալյանց Արենայում» անակնկալ հաղթանակ տարան՝ 0:2, սակայն երկու խաղերի արդյունքում դուրս մնացին հետագա պայքարից: Ջենկինսոնը հավատում է, որ այս անգամ իր թիմի բախտը կբերի:
-«Բավարիան» ֆանտաստիկ ակումբ է, սակայն մենք գիտենք, որ կարող ենք հաղթել նրանց: Նախորդ մրցաշրջանում մենք դա ապացուցել ենք:
Ոչ բոլորին է հաջողվում «Բարաիային» իր դաշտում հաղթել 0:2 հաշվով: Եթե մենք ցանկանում ենք դառնալ Եվրոպայի ուժեղագույն ակումբներից, ապա պետք է կրկին անենք դա,- ասել է Ջենկինսոնը: talkSPORT