«Նորվիչ Սիթիի» դարպասապահ Ջոն Ռադին 4 տարով երկարաձգել է պայմանագիրը ակումբի հետ:
Այժմ Ռադին «Նորվիչում» հանդես կգա մինչև 2017թ-ը: Ակումբը նաև իրավունք է ձեռք բերել ավտոմատ կերպով երկարաձգել պայմանագիրը ևս 12 ամսով:
Ջոնը «Քերոու Ռոուդ» է տեղափոխվել 2010թ-ին՝ «Էվերթոնից» և այդ պահից հասցրել է մասնակցել 107 հանդիպման: Անցած տարի Ռադին նորամուտը նշեց Անգլիայի ազգային հավաքականում:
Հիշեցնենք, որ ամռանը Ռադիի համար պայքարում էր «Չելսին»: «Կապույտների» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն 27-ամյա անգլիացուն տեսնում էր որպես երկրորդ դարպասապահ, ով կապահովագրեր Պետր Չեխին, սակայն Ջոնը նախընտրեց մնալ «Նորվիչում» և խաղալ յուրաքնչյուր շաբաթ:
-Ես ավելի քան ուրախ եմ պայմանագիրը երկարաձգելու համար: Ակումբը, ֆուտբոլիստները և երկրպագուները ինձ շատ լավ են վերաբերվում,- ասել է Ռադին: