• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Ռաֆայել Բենիտես. «Ջերարդը ճիշտ էր, որ որոշեց մնալ «Լիվերպուլում»

Սթիվեն Ջերարդ«Լիվերպուլի» հետ կայանալիք խաղից առաջ «Չելսիի» գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսը հայտնել է, որ «կարմիրների» ավագ Սթիվեն Ջերարդը ճիշտ է վարվել՝ մի քանի տարի առաջ հրաժարվելով տեղափոխվել «Սթեմֆորդ Բրիջ»:

2004/2005 մրցաշրջանում Չեմպիոնների Լիգան հաղթելուց հետո Ջերարդը պետք է ընտրություն կատարեր՝ մնալ «Լիվերպուլում», կամ տեղափոխվել «Չելսի»: Սթիվենը որոշեց մնալ մերսիսայդյան ակումբում:

-Նա հաղթել է Չեմպիոնների Լիգայում և «Լիվերպուլի» լեգենդն է: Կարծում եմ, որ նա հասկանում է, որ այդ ժամանակ ճիշտ ընտրություն է կատարել,- հայտնել է Բենիտեսը Daily Mail պարբերականին տված հարցազրույցի ժամանակ:

Բացի այդ, Ռաֆայելը հերքել է այն գաղափարը, թե Ջերարդն ու Լեմպարդը չէին կարող միասին հաջող գործել դաշտի կենտրոնում:

-Այդ տարիներին «Չելսիի» կազմում խաղում էր Կլոդ Մակելելեն, որը կազատեր նրանց պաշտպանական աշխատանքներից, և նրանք կկարողանային խաղալ առջևի գծում:

Վստահ եմ, որ նրանք կարող են միասին խաղալ, հատկապես հիմա, երբ շատ փորձ են կուտակել: Երբ նրանք ավելի երիտասարդ էին, ապա համեմատաբար լավն էին, որ ցանկանում էին հասցնել ամենուրեք: Հնարավոր է, որ նրանք հիմա հասկանում են, որ կարող են ավելի լավ կառավարել իրենց խաղը,- ավելացրել է մասնագետը:

Հետաքրքիր փաստեր