«Չելսիի» նոր տեխնիկական տնօրենը կդառնա Քրիստոֆեր Վիվելը, ով նմանատիպ պաշտոն զբաղեցրել է «ՌԲ Լեյպցիգում»։
Ուրբաթ առավոտյան «ՌԲ Լեյպցիգը» պաշտոնապես հայտարարեց Վիվելից բաժանվելու մասին «հայացքների անհամատեղելիության պատճառով»։
Ինչպես հայտնում է The Telegraph-ը, Քրիստոֆերը որոշ ժամանակով դուրս է եկել աշխատանքից և մինչև այս շաբաթվա վերջ կհանդիպի «Չելսիի» ներկայացուցիչների հետ՝ համաձայնեցնելու իր նշանակման մանրամասները։
Բացի տեխնիկական տնօրենից, «Չելսին» շարունակում է մարզական տնօրենի դերի համար բարձրակարգ մասնագետ փնտրել։ «Կապույտներից» հրաժարվել է «Ռեդ Բուլի» Քրիստոֆ Ֆրեյնդը, ով աշխատել է «Զալցբուրգում»Վիվելի հետ: