• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենտֆորդ
  • Էվերթոն
  • Լեսթեր Սիթի
  • Լիդս Յունայթեդ
  • Լիվերպուլ
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Չելսի
  • Սաութհեմպտոն
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Ռեդնապը մեկնել է Ֆրանսիա՝ բանակցելու Մվիլայի համար

Յան ՄվիլաԵրեկ «Տոտտենհեմի» հետ խաղից հետո «Քուինս Պարկ Ռեյնջերսի» գլխավոր մարզիչ Հարի Ռեդնապը մեկնել է Ֆրանսիա՝ բանակցելու «Ռենի» կիսապաշտպան Յան Մվիլայի համար:

Իր հետ Ռեդնապը վերցրել է նաև Յան Բրումֆիլդին, ով օրեր առաջ նշանակվեց «ՔՊՌ»-ի գլխավոր սկաուտ:

Ինչպես հաղորդում է Sky Sports-ը, «ռեյնջերները» պատրաստ են Մվիլայի համար «Ռենին» վճարել 9 մլն եվրո (7.4 մլն ֆունտ), սակայն ֆրանսիական ակումբը 22-ամյա կիսապաշտպանի համար պահանջում է 12 մլն եվրո ( 9.9 մլն ֆունտ):

Ավելացնենք, որ «ՔՊՌ»-ն Մվիլայի համար պայքարող միակ ակումբը չէ: Յանի ծառայություններով հետաքրքրված են նաև «Ֆուլհեմը» և «Զենիթը»: