• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Ռիո Ֆերդինանդը չի կարողանա օգնել Անգլիայի հավաքականին

Ռիո Ֆերդինանդ«Մանչեսթեր Յունայթեդի» կենտրոնական պաշտպան Ռիո Ֆերդինանդը այնուամենայնիվ չի կարողանա մասնակցել Անգլիայի հավաքականի առաջիկա խաղերին:

«Ռեդինգի» հետ խաղից հետո «Յունայթեդի» գլխավոր մարզիչ Սէր Ալեքս Ֆերգյուսոնը հայտնել էր, որ թույլատրել են Ռիոյին ընդունել հրավերը, սակայն շոտլանդացի մասնագետը կասկածի տակ էր դրել 34-ամյա Ֆերդինանդի մասնակցությունը Անգլիայի հավաքականի խաղին:

Այսօր Ռիոն միացել էր հավաքականին, սակայն բժիշկներին պարզ էր դարձել, որ Ֆերդինանդը մեջքի վնասվածքի պատճառով չի կարողանա մասնակցել Սան Մարինոյի և Չեռնոգորիայի հավաքականների հետ հանդիպումներին:

-Ես ուրախ եմ, որ Ռիոն ընդունեց հրավերը և ցանկացավ օգնել մեզ, սակայն վնասվածքը նրան խանգարեց: Խնդիրը այն չէ, որ նա չի կարող երկու խաղ խաղալ, նա արդեն դա ապացուցել է: Ուղղակի պատրաստ լինելու համար ժամանակը չի բավականացնի,- ասել է հավաքականի գլխավոր մարզիչ Ռոյ Հոջսոնը: Manchester Evening News

Ավելացնենք, որ Ֆերդինանդի փոխարեն հավաքական է հրավիրվել «Տոտտենհեմի» պաշտպան Սթիվեն Կոլկերը: Ռիոն անգլիացիների երրորդ կորուստն էր Մայքլ Դոուսոնից և Ահարոն Լենոնից հետո:

Հետաքրքիր փաստեր