• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենտֆորդ
  • Էվերթոն
  • Լեսթեր Սիթի
  • Լիդս Յունայթեդ
  • Լիվերպուլ
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Չելսի
  • Սաութհեմպտոն
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Ռիո Ֆերդինանդը վստահ չէ, որ կմնա «Յունայթեդ»-ում

Ռիո Ֆերդինանդ«Մանչեսթեր Յունայթեդ»-ի կենտրոնական պաշտպան Ռիո Ֆերդինանդը ակումբի պաշտոնական թերթին տված հարցազրույցում ասել է, որ դեռ չի որոշել հաջորդ մրցաշրջանում կխաղա «կարմիր սատանաներ»-ի կազմում թե ոչ:

 
Ֆերդինանդի ներկայիս պայմանագիրը կլրանա այս մրցաշրջանի ավարտին: Ոչ շատ վաղ Ֆերգյուսոնը նշել էր, որ Ռիոն իր որակներով կարող է թիմին օգնել ևս երկու-երեք տարի:

 
Ակնհայտ է, որ «Յունայթեդ»-ը պաշտպանին կառաջարկի ընդհամենը 12 ամսվա գործարք: Վետերանը պետք է որոշի ստորագրի պայմանագիրը առանց երաշխիքի, որ կխաղա հիմնական կազմում թե տեղափոխվի մեկ այլ ակումբ, որտեղ կարող է հանգիստ ավարտել կարիերան:

 
-Մշտապես հաճելի է լսել, երբ մարզիչը գովեստի խոսքեր է ասում, սակայն ես գիտակցում եմ իրավիճակը: Նման խոսքերը ֆուտբոլիստին միայն ուժ են տալիս:

 
Որոշումը կապված է իմ ֆիզիկական պատրաստականությունից: Եթե ես լավ մարզավիճակում լինեմ և կարողանամ օգնել թիմին, ապա կմնամ: Բոլոր հարցերի պատասխանը կտրվի ամռանը,- ասել է Ֆերդինանդը: Inside United Magazine

Հետաքրքիր փաստեր