«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին կիսապաշտպան Ռոյ Քինը կարծում է, որ այլևս չի կարելի Պրեմիեր Լիգան համարել Եվրոպայի լավագույն առաջնությունը:
Քինն այդ կարծիքին է Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակչում «Օլիմպիակոսից» «Յունայթեդի» կրած պարտությունից հետո:
-Կարծում եմ, որ աբսուրդ է, երբ ասում են, թե Պրեմիեր Լիգան լավագույնն է աշխարհում: Վերջին երկու շաբաթների ընթացքում մենք տեսանք, որ անգլիական ակումբները զիջում են Եվրոպայի լավագույն ակումբներին և «Յունայթեդը»՝ դրանց թվում,- ասել է Քինը: ITV
Բացի այդ, Քինը պաշտպանել է «Յունայթեդի» գլխավոր մարզիչ Դևիդ Մոյեսին: Իռլանդացու կարծիքով, Մոյեսն ուղղակի չէր սպասում, որ իր ֆուտբոլիստներն այդքան ցածր մակարդակով հանդես կգան: