Պրեմիեր Լիգայի 7-րդ տուրում «Սաութհեմպտոնը», որը հաջող է մեկնարկել ընթացիկ մրցաշրջանում, սեփական հարկի տակ ընդունեց Ուելսը ներկայացնող «Սուոնսի Սիթիին»:
Մաուրիսիո Պոչետինոյի թիմը հերթական հաղթնակը տարավ՝ բարձրանալով 4-րդ հորիզոնական: Հանդիպման հաշիվը 19-րդ րոպեին բացեց Ադամ Լալանան, իսկ խաղավարտից 7 րոպե առաջ Ջեյ Ռոդրիգեսը կրկնապատկեց հաշիվը:
Գոլեր․ Լալանա՝ 19ր, Ռոդրիգես՝ 83ր: