«Չելսիի» կիսապաշտպան Օրիոլ Ռոմեուն հաջորդ մրցաշրջանը կարող է անցկացնել «Սելտայում»:
«Ազնվականները» Ռոմեուին 2011թ-ին գնեցին «Բարսելոնայից», երբ թիմը մարզում էր Անդրե Վիլաշ-Բոաշը: Ռաֆայել Բենիտեսն, ով «կապույտներին» մարզեց նախորդ մրցաշրջանի երկրորդ հատվածից, ամբողջությամբ վստահում էր իր հայրենակցին, սակայն վերջինս ծնկի վնասվածք ստացավ, ինչն էլ խանգարեց հետագա ելույթներին:
21-ամյա իսպանացին արդեն շարք է վերադարձել, սակայն «Սթեմֆորդ Բրիջում» նրա ապագան մեծ կասկածի տակ է: Ինչպես հաղորդում է The Guardian-ը, «Սելտան» հուսով է օգտվել այս հանգամանքից և մեկ մրցաշրջանով վարձակալել Ռոմեուին: