![](https://premierleague.am/v22/wp-content/uploads/2024/02/Man_City-1-1-chelsea-1280x539.jpg)
83-րդ րոպեին Ռոդրիի խփած գոլը «Մանչեսթեր Սիթիին» փրկեց պարտությունից «Չելսիի» դեմ տնային խաղում՝ 1:1։
Համեմատելով Կոպենհագեն ուղևորության հետ, «քաղաքայինները» իրենց մեկնարկային կազմում կատարել էին երեք փոփոխություն՝ Ջոն Սթոնսի, Բեռնարդու Սիլվայի և Ջեկ Գրիլիշի փոխարեն խաղադաշտում էին հայտնվել Մանուել Ականջին, Ժերեմի Դոկուն և Խուլիան Ալվարեսը։
«Կապույտների» մեկնարկային կազմում բացակայում էին Տիագո Սիլվան և Նոնի Մադուեկեն, որոնց փոխարինեցին Լևի Քոլվելը և Ռահիմ Ստերլինգը։
«Մանչեսթեր Սիթի» 1 – 1 «Չելսի»
Գոլեր՝ Ռոդրի – Ստերլինգ
Դեղին՝ Սիլվա – Կայսեդո, Պալմեր, Պետրովիչ